Հասարակություն

Հարկային հսկողության արդյունքում ավտոներկրողների ոլորտում պետական փոխհատուցվող գումարները նվազել են 3.2 մլրդ դրամով, շահույթի գումարը՝ ավելացել 281 մլն դրամով

Հարկային հսկողության արդյունքում ավտոներկրողների ոլորտում պետական փոխհատուցվող գումարները նվազել են 3.2 մլրդ դրամով, շահույթի գումարը՝ ավելացել 281 մլն դրամով

Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների՝ ՊԵԿ-ը հսկողական միջոցառումներ է իրականացրել թեթև մարդատար ավտոմեքենաների ներկրմամբ և օտարմամբ զբաղվող թվով 18 սուբյեկտների մոտ։ Ի հետևանս՝ վերջիններիս կողմից ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ։ Դրա արդյունքում՝ ՀՀ պետական բյուջեից փոխահատուցման ենթակա ԱԱՀ գումարները նվազել են 3.2 մլրդ դրամով: 

Միաժամանակ, նույն ոլորտի առանձին հարկ վճարողների կողմից 281 մլն դրամի չափով ճշտված հաշվարկներով ավելացվել է շահույթի գումարը, ինչի արդյունքում առաջացել է 51 մլն դրամի լրացուցիչ շահութահարկ:

Ինքնուրույնաբար հարկերը հայտարարագրած ավտոներկրմամբ զբաղվող սուբյեկտները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:

Ոլորտի մնացած հարկ վճարողների մոտ հսկողական աշխատանքները շարունակվում են և առաջիկայում նախատեսվում են պետական բյուջեում նոր վերականգնումներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական