Հասարակություն

Այս տարվա առաջին կիսամյակում անվճար մատուցվել է 1282 սրտի ստենտավորման ծառայություն. ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում պետությունն իրականացում է.
   
- Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life)  ծառայությունների տրամադրում` բոլորի համար: 
Այս տարվա առաջին կիսամյակում մատուցվել է 1282 ծառայություն:

- Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծառայությունների տրամադրում` բոլորի համար: 
Այս տարվա առաջին կիսամյակում մատուցվել է 393 ծառայություն: 

- Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբողջ բնակչության համար 2023 թվականից ներդրված աորտայի շերտազատված անևրիզմայի վիրահատական բուժման ծրագիր:
2023 թվականի առաջին կիսամյակում մատուցվել է 27 ծառայություն: