Ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 40 հասցեում գործող «Ջրաշխարհ» հանգստյան գոտում ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshya.com-ը, տեղում ոստիկանները պարզել են, որ «Ջրաշխարհ» հանգստյան գոտու աշխատակից 17-ամյա Աշոտ Հ.-ն սահուղուց օգտվելու կաննոները խախտելու համար նկատողություն է արել 4 քաղաքացու, ովքեր օտարերկրացիներ են: Ոստիկանները պարզել են, որ այդ անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են՝ 36-ամյա Օմիդ Փ.-ն, 30-ամյա Ֆարզադ Ռ.-ն, 38-ամյա Օմիդ Ա.-ն և 38-ամյա Մոհեդիմ Փ-ն։
Վերջիններս անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և հարվածներ են հասցրել Աշոտ Հ.-ին և «Ջրաշխարհ» հանգստի գոտու փրկարար 19-ամյա Էրիկ Ս.-ին: Արդեն տեղում ոստիկաններն իրանցիներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: