Հասարակություն

Կրակոցներ՝ Տիգրան Մեծ պողոտայում․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակ, արնանման հետքեր

Հուլիսի 20-ին կրակոցներն են հնչել Երևանում: Ժամը  21:30-ի սահմաններում ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում կատարում են ուժեղացված ծառայություն: Դեպք վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր, ակնոց: Այս պահին ոստիկանությունը պարզում է՝ արդյոք դեպքի հետևանքով հիվանդանոց տուժած քաղաքացիներ տեղափոխվե՞լ են, թե՞ ոչ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: