Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը պաշտոնական գրություն չի ստացել ադրբեջանական կողմից Երասխի մետալուրգիական գործարանի մասով։
«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- այս մասին ասվում է ՇՄՆ խոսնակ Անի Հակոբյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը