«Ճանապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են, որ հուլիսի 21-ին՝ ժամը 14.30-ից մինչև 16.30, փակ կլինի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Քոբայրից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։