Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված «UM ագրո» ընկերության կողմից Արմավիրի մարզի Երվանդաշատ և Բագարան համայնքներում 2088 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերում նուշի ինտենսիվ այգի հիմնադրելու և խոշոր ֆերմերային տնտեսության ներդրումային ծրագրի շրջանակներում 257.4 միլիոն դրամի ենթակառուցվածքային օժանդակության ծրագիրը։
Ըստ նախարար Քերոբյանի՝ այս ծրագրի ներքո Կառավարությունը կտրամադրի ոռոգման ջրագիծ և պոմպակայան։ «Այս ծրագրի առաջին փուլի արժեքը 3.1 միլիարդ դրամ է և նախատեսվում է առաջին 300 հեկտարի ներդրումը կատարել։ Բնականաբար ընկերությունը որոշ ժամանակ անց կներկայացնի նաև մյուս 1788 հեկտարի ներդրումները»։