Սպորտ

Հույս ունեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել Չեմպիոնների լիգայում. Օնանա

Միլանի «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչից ստացած էմոցիաներով, որում միլանյան ակումբը պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0:1):

«Մենք շատ մոտ էինք գավաթին, մենք արժանի էինք դրան։ «Սիթիի» հետ հավասար էինք խաղում, միայն վարպետությունն էր պակասում, բայց սա ֆուտբոլ է։ Անձամբ ես հույս ունեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց նաև հույս ունեմ, որ «Ինտերը» կանցնի եզրափակիչ և կհաղթի մրցաշարում: Դրան արժանի են բոլոր երկրպագուները, ինչպես նրանք, ովքեր եկել են Ստամբուլ և աջակցել են մեզ մարզադաշտում, այնպես էլ նրանք, ովքեր խթանել են և կխթանեն դրսից»,- ասել է «Ինտերի» դարպասապահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» ակտիվ բանակցություններ են վարում 27-ամյա դարպասապահ Անդրե Օնանի տեղափոխության շուրջ: Գործարքն արդեն շատ մոտ է ամբողջական համաձայնեցմանը։