Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արտաշատի մազադաշտի վերանորոգման աշխատանքներին։
«Արտաշատում ավարտական փուլում են տեղի մարզադաշտի հիմնանորոգման աշխատանքները, ինչի արդյունքում հնարավոր կլինի այստեղ անցկացնել թեթեւ աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարարեր:
Ծրագրի նպատակով հատկացվել է 616 մլն դրամ:
Քննարկեցինք նաեւ հարակից լողավազանի կառուցման, ըմբշամարտի ու բասկետբոլի մարզադահլիճների հիմնանորգման համալիր ծրագիր իրականացնելու հարցը»,- ասվում է վարչապետի գրառման մեջ։