Հասարակություն

Սարկավագի փողոցում մեքենան բախվել է մի քանի սյունի․ կան տուժածներ

Հուլիսի 18-ին, ժամը 14:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 48 հասցեի մոտակայքում ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Audi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մի քանի սյուների։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։