Հասարակություն

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել. 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել.
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։