Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է Արարատի մարզի Դեղձուտ գյուղի նոր դպորցի շինարարության աշխատանքների ընթացքը։
«Դեղձուտ բնակավայրում ծանոթացա Քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:
Այստեղ նկատվեցին որոշ թերություններ, որոնք սեղմ ժամկետներում կվերացվեն:
Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 960 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար»,- ասվում է վարչապետի գրառման մեջ։