Հասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Երևանում հուլիսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 18-21-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։