Հուլիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Նոյեմբերյան-Կողբ-Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են Jeep Wrangler և Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Նոյեմբերյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բախման հետևանքով Toyota Alphard-ը շրջվել է և քաղաքացիներն այն ուղղելուց հետո են կարողացել վիրավորներին դուրս բերել: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: