Հանրապետության տարածքում հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-17-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 15-ին Արարատյան դաշտում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: