Հասարակություն

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կանցկացվի Երևանում

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Վանկուվերում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ որոշվել է, որ վեհաժողովի աշնանային հաջորդ նստաշրջանը կկայանա Երևանում նոյեմբերին:

«Սա առաջին անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հիմնական նիստերից մեկը, և սա շատ կարևոր է մեզ համար լավ ներկայանալու: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ամենամեծ տարածաշրջանային խորհրդարանական հարթակն է, 57 անդամ երկրներ կան, և սա կարևոր է մեր կոնտեքստի համար, մեր իրականության մասին խոսելու և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները մեր գործընկերներին ներկայացնելու համար»,- տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: