Հասարակություն

Փրկարար ծառայությունը զգուշացնում է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից զգուշացնում են՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 14-15-ը Արարատյան դաշտում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: