Ս․թ․ հուլիսի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում զինծառայողների հաշմանդամության կարգի և դրա փոփոխությունների հետ կապված վերջին շրջանում ծագած դժգոհությունների և մտահոգությունների վերաբերյալ։
Քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը, ԱԺ պատգամավորներ և թեմայի հետ առնչվող այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
Ա․ Քոչարյանը նշել է, որ հաշմանդամության կարգերի համատարած փոփոխությունները հիմնականում ոչ միայն խդնրահարույց են, այլև այդ որոշումներում բացակայում է հոգեբանական կոմպոնենտը։ Նա ավելացրել է, որ բացի օրենքով ամրագրված նորմատիվ կարգավորումներից, գոյություն ունի նաև պատերազմ անցած մարդու ճակատագիր։ Եվ այդ ուղին անցած մարդկանց հոգեկան բավարարվածությունը, կյանքի որակի բարելավումը և լիարժեք ներգրավվածությունը դեպի հասարակություն որոշակիորեն կախված է նաև այն սրտացավ աշխատանքից, որոնց հետ նրանք որևէ կերպ առնչվում են։
ՀՀ ՊՆ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են տվյալ թեմայի առկա պատկերը, որից հետո Հ․ Տիգրանյանը և ԱԺ պատգամավորները տվյալ հացրի վերաբերյալ ներկայացրին լուծումների իրենց տեսակետներն ու առաջարկները։
Հանդիպման վերջում գործադիրի՝ իրենց գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց անցում կատարել քննարկումների նոր փուլ, որում պատգամավորներն իրենց առաջարկների փաթեթը կներկայացնեն գործադիրին, որպեսզի համատեղ ուժերով առկա խնդիրներն ու բարդությունները ստանան համապատասխան լուծումներ։
Հանդիպման ընթացքում նշվեց նաև, որ զինհաշմանդամները պետք է դիտվեն որպես առանձին խումբ, և պետք է արվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծվեն նրանց բոլոր խնդիրները։