Հասարակություն

2023թ. առաջին կիսամյակի եկամուտները գերակատարվել են 49.9 մլրդ դրամով

49.9 մլրդ դրամով գերակատարվել են 2023 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտները. հայտնում են ՊԵԿ-ից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ընդգծել է 2023-ի առաջին կիսամյակի տվյալով 19 տոկոսով ավելի գումար է հավաքվել 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ. բացարձակ թվով՝ 176 մլրդ դրամի:

2023թ. 1-ին կիսամյակում 2018թ. 1-ին կիսամյակի համեմատ հավաքագրվել է 531 մլրդ դրամով ավելի գումար, որը կազմում է 92.7 տոկոս: