Հասարակություն

Ավանեսյանը ՄՕՄ կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է բուժհաստատություններում մայրության դպրոցների ներդրման գործընթացը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ուրախ էի լսելու այն բոլոր ծրագրերի մասին, որոնք, հատկապես այս օրերին, Արցախում իրականացնում է ՄՕՄ կենտրոնը:

Հիմնադիր Աստղիկ Վարդանյանի և մյուս ներկայացուցիչների հետ խոսել ենք Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում հղիների և կրծքով կերակրող կանանց մոտ ի հայտ եկող թերսնուցման կանխարգելման, կրծքով սնուցման ծրագրերի խրախուսման մասին:

Քննարկել ենք մոր ու մանկան առողջության բարելավման, ծննդօգնության ներկայիս ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու ուղիները, ինչպես նաև բուժհաստատություններում մայրության դպրոցների ներդրման գործընթացից և դուլաների աշխատանքի կարևորությունից»: