Հասարակություն

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կարվեն

ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծի ընդունմամբ կստեղծվի մեխանիզմ՝ ընդհանուր առմամբ նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, ինչն իր դրական ազդեցությունը կունենա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության ապահովման տեսանկյունից: