Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանում վթարի են ենթարկվել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ՆԳՆ ոստիկանություն, որտեղից հայտնեցին, որ այսօր ժամը 14։18-ին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոց Ավանի գազալցակայանի մոտ ավտովթար է տեղի ունեցել։
«Մեկնած պարեկները նյութական վնասով վթարն արձանագրել են»,- հայտնեցին ոստիկանությունից։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Հայկ Մագոյան