ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շնորհակալություն է հայտնել այն հարկատուներին, ովքեր օրենքով սահմանված հարկերը վճարում են առանց Քննչական կոմիտեի, Դատախազության ու իրավապահ մյուս մարմինների օգնության։
Նա նշեց, թե շատ լավ հնարավորություն կա առաջին հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականը նույնպես ապահովել բարձր տնտեսական աճով. «Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել կապիտալ ծախսերի իրականացման մեր տեմպին ու որակին։ Ծախսերի մասին խոսելիս երբեք չպետք է մոռանալ որակի մասին, որովհետև ծախսն առանց որակի միջոցների վատնում է, դա պետք է բացառել»։