Հասարակություն

Այս տարվա բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով. նախարար

ՀՀ կառավարության որոշմամբ, գերակատարված եկամուտներից ավելի քան 6.5 մլրդ դրամը հատկացվել է ԼՂ–ին։ Իսկ 2023թ–ի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով. կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով, գերկատարված եկամուտներից 17 միլիարդը կառավարության որոշմամբ տեղափոխվելու է պահուստային ֆոնդ, որտեղից հատկացումներ են արվելու։ Նա նշեց, թե նախորդ որոշումներով տեղափոխված գումարներն ինչպես են ծախսվել. «Նշեմ, որ սրանից առաջ 10 որոշումներով մեր պլանն արդեն ավելացվել էր 7.5 մլրդ դրամով, որի հիմնական մասը` ավելի քան 6.5 մլրդ դրամը, հատկացվել էր ԼՂ–ին»։