Հասարակություն

Հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը կարգելվի

Հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը, որոշ բացառություններով, այսուհետ կարգելվի։ 

ԱԺ-ն ընդունեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի, այսուհետ կարգելվի հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը։ 

Նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, ձեռնպահ էր 22-ը։

2024 թվականի հունվարից հրավառություն կիրականացվի միայն համայնքային, պետական նշանակության տոների ժամանակ` պետության կողմից կազմակերպվող կարևոր միջոցառումների ընթացքում:

ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը առաջարկեց ՀՀ քաղաքացիներին ավելի պատասխանատու լինել և 6 ամիս չսպասել օրենքին հետևելու համար, այլ կիրառել այն հենց վաղվանից։