ԱԺ-ն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցեր ուղղելու համար հերթագրվեց մեկ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Վերջինս հույս հայտնեց, որ այս օրենքի ընդունումից հետո մշտադիտարկում կիրականացվի՝ հասկանալու՝ այս օրենքը փոխելով բարելավեցին հնարավորությունները, թե՞ վատացրին։
Նշենք, որ օրենքի փոփոխությունը կկանոնակարգի ոչ միայն անմիջականորեն զենքի, այլև դրա բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև զինամթերքի շրջանառությունը: Օրենքի փոփոխությունը կկանոնակարգի ոչ միայն անմիջականորեն զենքի, այլև դրա բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև զինամթերքի շրջանառությունը:
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է այն մարդկանց, որոնք հրազեն են ձեռք բերելու առաջին անգամ։ Գործող օրենքով` զենք ձեռք բերելուց առաջ քաղաքացիները պետք է կառավարության երաշխավորած ռազմամարզական կազմակերպություններերից մեկում հանձնեին զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։