Հասարակություն

«Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը» կլուծարվի

Կառավարության որոշմամբ, կլուծարվի «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը։ 

Ըստ որոշման հիմնավորումների՝ այն պայմանավորված է պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացմամբ: Մասնավորապես՝ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը» լուծարելը հնարավորություն է տալիս օպտիմալացնել օգտագործվող տարածքները և ուսումնանյութական բազան, թեթեւացնել պետության բեռը:

Նշված է, որ Երևանում գործում են պետական 4  և ոչ պետական հավատարմագրված 7 ուսումնական հաստատություններ, որոնցում ուսուցանվում են առողջապահական ոլորտի մասնագիտություններ: Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ընդունելությունը տարեց-տարի նվազում է և ներկայումս ուսանում է 420 ուսանող, որից 140-ը ավարտում են 2022-2023 ուսումնական տարում: