ՀՀ Կառավարության որոշմամբ, Հայաստանում երկարացվեց ցեմենտի ներմուծման արգելքը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվելցեմենտի ներմուծման համար:
Իրավական կարգավորումների արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։
Ու քանի որ կիրառվող սահմանափակումների ժամկետը լրանում է 2023 թվականի հուլիսի 16-ին՝ առաջարկվում է լիցենզիայի տրամադրման գործընթացը առաջարկվող կարգավորումներով սահմանել ևս մեկ անգամ՝ վեց ամիս ժամկետով՝ հուլիսի 17-ից մինչև 2024 թվականի հունվարի 17-ը: