Հասարակություն

ԿԳՄՍ նախարարը՝ ՀՀ գերբը փոխելու հնարավորության մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ՀՀ գերբը փոխելու հնարավորությանը։ Նրա խոսքով, պետական խորհրդանիշները պետության դեմքն են, և ցանկացած փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված և հասկացված լինի: 

«Մենք մեր պատմությունից չենք հրաժարվում և չենք կարող հրաժարվել: Ուղղակի պետք է հասկանալ՝ ինչպես ենք մենք վերաբերվում մեր ներկային: Եվ մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն նաև մեր այսօրվա պետությունը»,- ասել է նախարարը։

Անդրեասյանի խոսքով, մասնագետները կարող են գտնել բոլոր հարցերի լուծումները: Միաժամանակ, նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ գերբը փոխելու նպատակով այս պահին որևէ աշխատանքային պրոցես, ձևաչափ չկա։