Հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Բորիս Ջ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա Սահակ Ա.-ին ամրակցված ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սահակ Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Toyota-ն, որը հաշվառված է ՃՈ հաշվեկշռում, մեկ այլ վթարի վայրում ծառայություն կատարելիս է եղել, երբ BMW-ն բախվել է Toyota-ին, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: