Հասարակություն

Արարատի մարզում վթարի վայր մեկնած ՃՈ մեքենան նույնպես վթարի է ենթարկվել

Հուլիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes, Opel և ՎԱԶ-2103 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamզզզզզshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Մինչ դեպքի վայրում ճանապարհային ոստիկանները կարգավորում էին երթևեկությունը ու նյութեր էին նախապատրաստում, նշված վայրով անցնող Jeep մակնիշի ավտոմեքենան բախվել է Ճանապարհային ոստիկանության Toyota Corolla-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է «03»-ին: Այդ վթարի փաստով, նախնական տեղեկություններով, նույնպես տուժածներ չկան: