Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ վերանորոգվում է նաև Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15,6 կմ հատվածը:
Վարչապետը այցելել է նաև Աբովյան համայնք և տեղում ծանոթացել է քաղաքի մուտքի ավտոճանապարհի 1.4 կմ հատվածի՝ մայթերի և ջրահեռացման համակարգի աշխատանքներին։
Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը եղել է Կաթնաղբյուրում և հետևել հիմնական դպրոցի կառուցման աշխատանքներին։