«Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2022 թ.-ին, իրականացվել է աշխատանքների մոտ 80%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 290 մլն դրամ:
Արդեն իսկ կառուցվել է 8 կմ հատվածը: Այսօր ծանոթացա 2 կմ-ի կառուցման շինաշխատանքների ընթացքին»,- այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։