Հասարակություն

Վարչապետը ծանոթացել է Ծաղկաձորից մինչև Սևանի մայրուղի ձգվող ճանապարհի վերակառուցման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ծաղկաձորում ծանոթացա սպորտբազայից մինչև Սևանի մայրուղի ձգվող 5,4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին:

Ծրագրի նպատակով կառավարությունը հատկացրել է շուրջ 1,2 մլրդ դրամ: Շինաշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»: