ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Կոտայքի մարզ շարունակվում է։ Վարչապետը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․
«Ընթացքի մեջ են Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17-19 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2023 թվականին: Ծրագրի արժեքը կազմում է 463 մլն 696 հազար դրամ:
Արդյունքում՝ նախատեսվում է հիմնանորոգել Փյունիկ բնակավայրի 2 կմ հատվածը, կառուցել ջրահեռացման համակարգ: Աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին»: