Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը Բյուրեղավանում ծանոթացել է հիմնանորոգված պոլիկլինիկայի պայմաններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բյուրեղավան համայնքի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված պոլիկլինիկա, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու ստեղծված պայմաններին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 112 մլն դրամ, որից 34 մլն-ը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս մասը՝ համայնքի կողմից:

Բյուրեղավանում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել նաև հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսի հիշատակին: