Հանրապետության տարածքում hուլիսի 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևանում հուլիսի 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։