Հասարակություն

Ոչ այնքան ֆինանսական, որքան մարդկային ռեսուրսներն են սահմանափակ. Անահիտ Ավանեսյան

Ավարտվել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համագումարի վերջին օրը խոսել է նախարարության իրականացրած ծրագրերի մասին։

«Ավարտվեց Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը, որը մեկտեղել էր բժշկագիտական միտքը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը:

Համագումարի վերջին օրը խոսել եմ մեր ռազմավարությունից ու առաջնահերթություններից, ներկայացրել իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները»,- հայտնել է նախարարը՝ հրապարակելով նաև իր ելույթի տեսագրությունը:

«Համակարգային փոփոխությունները չենք կարող սպասել ավելի լավ ժամանակների»,- ասել է Անահիտ Ավանեսյանը, միաժամանակ նշել է, թե ոչ այնքան ֆինանսական ռեսուրսներն են սահմանափակություն ունեն, որքան մարդկային ռեսուրսների։