Հասարակություն

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հուլիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի` առաջարկվում է օրենքից հանել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող օրենսդրական կարգավորումները, այդ թվում` համաձայնեցման կոմիտեների գործունեությունը սահմանող դրույթները: Ըստ փոխնախարարի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է փոփոխություններ, որոնք ընդունվել են:

Դրանցից մեկով առաջարկվում է նախագիծը լրացնել նոր` ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով: Լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Զբաղվածության մասին» օրենքից հանվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող դրույթները եւ կարգավորումները եւ, հետեւաբար, համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները նախ դրական են գնահատել Կառավարության առաջարկները, ապա դրական եզրակացություն տվել արդեն լրամշակված օրենսդրական փաթեթին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական