Հասարակություն

«KamAZ» բեռնատարն ընկել է ձորը

Հուլիսի 10-ին, ժամը 11։58-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղ տանող ավտոճանապարհին «KamAZ» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1971 թ.) գլորվել է ձորը (մոտ 100 մ)․ առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և վարորդին մոտեցրել (մոտ 50 մ) շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։