Հասարակություն

Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում տեղեկացվածության բարձրացման և շահառուների թվի մեծացման նպատակով գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։ Այն հասանելի է irazekum.am հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store հարթակներից։

Իրազեկման հարթակում ներառված են տվյալ պահին հասանելի պետական աջակցության բոլոր ծրագրերը։ Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացուն մեկ հասցեում հեշտությամբ ծանոթանալ պետաջակցության բոլոր ծրագրերի՝
բովանդակությանը,
դիմելու կարգին,
անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։

Բաժանորդագրվելով Irazekum հարթակին՝ քաղաքացին ինքնաշխատ եղանակով կտեղեկացվի իրեն հետաքրքրող ոլորտներում նոր ծրագրերի ի հայտ գալու կամ գործող ծրագրերում պայմանների բարելավման մասին։