Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ անձանց, այդ թվում վերջին շրջանում այնտեղ գտվող երկու հայերին: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ բոլորին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ «Իսկ վերջին երկու հայերի առնչությամբ, որպես կապի միջոց կիրառվել է Կարմիր խաչի նամակներ»,- հայտնեց Ամատունին։
Հայկ Մագոյան