Երևան-Միլան չվերթը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 7:30-ին, հայտնում է FlyOne Armenia ընկերությունը։
«Հայցում են ուղևորների ներողամտությունը՝ մեզնից անկախ հանգամանքներով պայմանավորված անհարմարությունների համար»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիշնև-Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել էր բախում թռչնի հետ։ Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ էր դարձել, որ օդանավը վնասվել է, և հասցված վնասը թույլ չէր տվել իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվել էր Երևան-Միլան չվերթը։