Հասարակություն

Քաղաքացին Սևանում չի կարողացել վերադառնալ ափ. օգնել են փրկարարները

Հուլիսի 8-ին, ժամը 11:39-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 15 մետր հեռավորության վրա նկատել են լողացող քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացուն (Գ. Վ., ծնված 1992 թ․) մոտեցրել են ափ։