Հասարակություն

«Երկրի զարգացման ցուցիչներից մեկը մոր և մանկան առողջությունն է». Անահիտ Ավանեսյան

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարում քննարկվել են մոր և մանկան առողջության բարելավման հարցերը։

Թեմայի կարևորությունը շեշտելով` մասնագիտական քննարկմանը ներկա էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Յուրքանչյուր երկրի առողջապահական համակարգի առաջընթացի ու երկրի զարգացման ցուցիչներից մեկը մոր և մանկան առողջությունն է, ուստի մեր հայրենակիցների հետ մասնագիտական քննարկումները հնարավորություն են տալիս` գտնելու նոր հնարավորություններ և միավորելու Հայաստանի և Սփյուռքի ներուժը` ավելի լավ արդյունքներ ունենալու համար»,-նշել է նախարարը:

Նախարարին կից Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի և սփյուռքահայ մասնագետները քննարկել են կանանց առողջությունը բարելավելու ծրագրեր: