Հասարակություն

Դիմակավորված և զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում

Դիմակավորված և զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում

Հուլիսի 7-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 17 հասցեում գործող դեղատանը ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մի քաղաքացի դիմակավորված և դանակը ձեռքին մտել է դեղատուն և ավազակային հարձակում կատարել՝ հափշտակելով մոտ 200 հազար դրամ, ապա դիմել փախուստի։ Դեպքի փաստով քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական