Հասարակություն

Հունվար-մարտին 176 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքագրվել. Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում հայտարարել է, թե հարկային մարմինն ապահովել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը: 

Ըստ նրա՝ այս տարվա առաջին եռամսյակում 176 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքագրվել: Գերակատարումը 24.4 տոկոս է: ՊԵԿ նախագահի հավաստմամբ օրենսդրական փոփոխության արդյունքում հանվել է մետաղի տուրքը, ինչը բացասական է ազդել այդ ոլորտի հարկային ցուցանիշի վրա: Նշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել փոխել հարկերի հավաքագրման դինամիկան:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 483.6 մլրդ դրամ, ծախսերը` 422.7 մլրդ դրամ, հավելուրդը՝ 60.9 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 483.6 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 3.9 տոկոսով գերազանցելով եռամսյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: