Հասարակություն

1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում

ՀՀ զբոսաշրջային կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները:

Ըստ այդմ, 2023թ. հունիսին ՀՀ է ժամանել 99 հազար զբոսաշրջիկ. «Լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ.` 130 հազար, 2019թ.` 154 հազար զբոսաշրջիկ):

1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում, որը 30%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից»,- հայտնում են կոմիտեից:

Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը գրանցվել է Ռուսաստանից (52%) և Վրաստանից (11%):