Հասարակություն

Շարունակվում է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14կմ հատվածի հիմնանորոգումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Շարունակվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 14կմ է, որի մի մասը հիմնանորոգվել է նախորդ տարի։ Այս տարի աշխատանքներ են կատարվում 6.7կմ երկարությամբ հատվածի վրա։

Նորոգվող ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանով։ Շինաշխատանքները կատարում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։