Հասարակություն

Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 4 ոստիկանի ազատել ծառայությունից

Կայացել է ՆԳՆ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը:

Ուսումնասիրվել են ոստիկանության 5 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ փոխնախարարին՝ 4 ծառայողի նկատմամբ կիրառելու ծառայությունից ազատում կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունը դադարեցվել է: